Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել, որով մարտի 16-ից ամբողջ հանրապետության տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Ներկայիս դրությամբ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում վարակվածության 8 դեպքի մասին:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսը համաճարակ ճանաչելու հետ կապված քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելու համար համաձայն Ղազախստանի հանրապետության օրենսդրությանը, Ղազախստանի հանրապետության ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն 2020թ. մարտի 16-ի ժամը 08:00-ից (Երևանի ժամանակով 06:00-ից) մինչև 2020թ. ապրիլի 15-ի ժամը 07:00-ն (Երևանի ժամանակով 05:00-ն)»,-ասված է հրամանագրի տեքստում:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. Սպերցյան