Իսպանիան հայտարարել է խիստ մեկուսացման մասին․ վարչապետի տիկինը վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայում 47 միլիոն մարդ գտնվում է խիստ մեկուսացման մեջ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։
Երկրում 15 օրով հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ, որն ուժի մեջ է մտել հայտարարման պահից։
Այսուհետ բոլոր բնակիչները պետք է առավելապես մնան տանն ու դուրս գան միայն սնունդ, դեղորայք գնելու, աշխատանքի կամ հիվանդանոց եւ այլ անհրաժեշտ վայրեր այցելելու համար։
Ակումբները, ռեստորաններն ու ոչ մթերային խանութները կփակվեն։ Փակ կլինեն նաեւ ժամանցի եւ սպորտով զբաղվելու բոլոր վայրերը՝ ներառյալ կինոթատրոնները, թատրոնները, լողավազաններն ու մարզասրահները։
«Մենք կրկին կվերադառնանք մեր ամենօրյա գործերին եւ կրկին կայցելենք մեր ընկերներին ու սիրելիներին։ Դեռ դրա ժամանակը չէ, եկեք չծախսենք էներգիան, որն այժմ կենսական նշանակություն ունի։ Եկեք առաջնորդվենք մեր բռնած ուղով»,-իր տեսաուղերձում նշել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Այնուհետեւ կառավարությունը հայտարարել է, որ Սանչեսի տիկինը՝ Բեգոնա Գոմեսը, վարակվել է կորոնավիրուսով։
Իսպանիայում վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 6 250 մարդ, կորոնավիրուսով հիվանդ 193 մարդ մահացել է։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի