Մերկելը գերմանացիներին կոչ է արել առավելագույնս սահմանափակել շրջապատի հետ շփումները
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված, դիմել է Գերմանիայի բնակիչներին՝ կոչ անելով հնարավորինս պաշտպանել այն մարդկանց, որոնք գտնվում են ռիսկի գոտում, հայտնում է DW-ը։
Պատվաստանյութերի եւ դեղամիջոցների մշակումը ժամանակ կպահանջի, հայտարարելէ Մերկելն իր շաբաթական հեռուստաուղերձում, իսկ մինչ այդ կարեւոր է առավելագույնս սահմանփակել սոցիալական շփումները «ամենուր եւ որքան հնարավոր է»։
«Մեզանից յուրաքանչյուրը այդ կերպ կարող է իր անձնական վարքագծով նպաստել մարդկանց վարակման տեմպերի դանդաղմանը, որպեսզի մեր առողջապահության համակարգը չծանրաբեռնվի»,- հայտարարել է Մերկելը։ Նա կոչ է արել երկրի բնակչությանը հրաժարվել այն միջոցառումներից, որոնք կարելի է չեղարկել, եւ սահմանափակվել ընտանիքում շփմամբ։ «Այդպիսով, մենք բացարձակ որոշակի ձեւով կկարողանանք օգնել մարդկանց եւ հասարակության հետ համերաշխություն դրսեւորել»,- նշել է կանցլերը։
Անգելա Մերկելը հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական հետեւանքները մեղմացնելու համար։ Նա հիշեցրել է, որ SARS-CoV-2-ի տարածման ընթացքում տնտեսության աջակցության նպատակներով բունդեսթագը արագացված ռեժիմով ընդունել է ոչ լրիվ աշխատանքային օրվա վճարման մասին օրենք, որը թույլ է տալիս ձեռնարկություններին օգտագործել վճարման այդ մոդելը, եթե աշխատանքի վայրում աշխատակիցների 10 տոկոսը բացակայում է։ Գործող օրենսդրությունը դրա կիրառումը նախատեսում է այն դեպքերում, երբ բացակայում է յուրաքանչյուր երրորդ աշխատակիցը։ Բացի այդ, ընկերություններին կփոխհատուցեն նրանց մուծումները սոցիալական ապահովման հիմնադրամներին։
ԳԴՀ կանցլերը նաեւ նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով կառավարությունում ձեւավորվել է հատուկ հանձնաժողով, ինչպես նաեւ առողջապահության եւ ներքին գործերի նախարարությունների ճգնաժամային հանձնաժողով։ Գերմանիան սերտորեն համագործակցում է այլ եվրոպական երկրների հետ, հավաստիացրել է Մերկելը։ Բոլոր քաղաքական միջոցները, նրա խոսքերով, կընդունվեն գերմանացի փորձագետների խորհրդատվությունների համաձայն։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի