Բելգիայում կորոնավիրուսի պատճառով համազգային կարանտին է հայտարարվել
Բելգիան «անցել է COVID-19 կորոնավիրուսային համաճարակին արձագանքման երրորդ փուլին», հայտարարել է վարչապետ Սոֆի Վիլմեսը: Այս փուլը համազգային կարանտին է ենթադրում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` երկրում չեղարկվում են բոլոր զանգվածային միջոցառումները` մասնավոր եւ հասարակական:Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն շաբաթ օրը` մարտի 14-ին, եւ կգործեն մինչեւ ապրիլի 3-ը:
Լուրջ սահմանափակումներ են մտցվել նաեւ Իտալիայում. մարտի 10-ին այս երկրում սահմանափակել են քաղաքացիների տեղաշարժն ամբողջ երկրով: Տեղաշարժվել կարելի է միայն ծանրակշիռ պատճառներով, ներառյալ աշխատանքային կամ ընտանեկան հանգամանքները, ինչպես նաեւ` առողջական պատճառներով: Բացի այդ, Իտալիայում բոլոր ուսումնական հաստատությունները կփակվեն մինչև ապրիլի 3-ը:
Բելգիայում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով վարակման 399 դեպք եւ մահվան 3 դեպք է գրանցվել, իսկ Իտալիայում` 15 113 վարակման եւ 1016 մահվան դեպք:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց