Եվրոպական կենտրոնական բանկը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում խթանման նոր միջոցներ է հաստատել
Եվրոպական կենտրոնական բանկը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում խթանման նոր միջոցներ է հաստատել, որպեսզի օգնի եվրոգոտու տնտեսությանը հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները, սակայն տոկոսադրույքներն անփոփոխ է թողել, ինչը կարող է հիասթափեցնել ֆինանսական շուկաներին, հայտնում է Reuters-ը։
ԵԿԲ-ն հայտարարել է, որ կառաջարկի բանկերին նոր վարկեր եւ ավելի շահավետ տոկոսադրույքներով լիկվիդացման նախկինում համաձայնեցված մեխանիզմներ, եւ ժամանակավորապես կմեծացնի բաժնետոմսերի գնումները, որպեսզի օգնի տնտեսությանը հաղթահարել իրավիճակը։
Շուկաներն ամբողջությամբ գնահատել են դեպոզիտների տոկոսադրույքների իջեցումը 10 բազիսային կետով՝ մինչեւ -0,6 տոկոս՝ չնայած այն բանին, որ վերջին ամիսներին մի քանի քաղաքական գործիչներ խորը թերահավատություն են հայտնել հետագա ցանկացած նվազեցման արժեքի վերաբերյալ:
ԵԿԲ նոր միջոցները հիմնականում ուղղված են այն ձեռնարկություններին, այդ թվում՝ փոքր եւ միջին, որոնք ենթարկվում են ճգնաժամի առավել մեծ ռիսկի։
ԵՄ առաջնորդներին նախազգուշացնելով հրատապ գործողությունների անհրաժեշտության մասին՝ ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը ավելի վաղ այս շաբաթ ասել էր, թե նրանց կողմից անգործությունը կարող է հրահրել աղետ, որը վերջին անգամ դիտարկվել է 2008թ․ գլոբալ ֆինանսական ճգնաժամի ընթացքում։
ԵԿԲ-ի դեպոզիտային տոկոսադրույքը մնում է -0,5 տոկոսի մակարդակում, իսկ վերաֆինանսավորման հիմնական տոկոսադրույքը կազմում է 0 տոկոս։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց