Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով արգելվել է առևտուրը. այն կթույլատրվի միայն մթերային խանութներում և դեղատներում
Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել փակել բոլոր խանութները, բացի մթերայիններից և դեղատներից: Նման միջոցառումները պայմանավորված են երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ, հայտնում է ТАСС-ը:
Նոր սահմանափակումների մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 196-ով, մահացության ընդհանուր ցուցանիշը երկրում հասել է 827-ի: Այս մասին հայտնել է Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:
Նրա խոսքով՝ վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 2000-ով՝ հասնելով 12 462-ի: «Այսօր ունենք 41-ով ավելի ապաքինվածներ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 1045», - հավելել է Բորելին:
Բորելին նշել է նաև, որ կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները շարունակում են աճել վերջին մի քանի օրերի միտումով:
Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում վարակակիրների թիվը հասել է 124,578-ի, մահացածներինը՝ 4574-ի:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի