Չինաստանն Իրանին 290 000 դոլար է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար. Պեկինը պատրաստ է օգնել նաև Իտալիային
Չինաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Իրանին՝ 290 000 դոլար փոխանցելով երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար:
Բացի այդ, Չինաստանը պատրաստակամություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում մարդասիրական օգնություն ցուցաբերել նաև Իտալիային: Այս մասին հայտնել է երկրի արտգործնախարար Վան Ին՝ իտալացի գործընկեր Լուիջի դի Մայոյի հետ ունեցած զրույցի ընթացքում, գրում է korrespondent.net կայքը։
«Մենք չենք մոռանա այն աջակցությունը, որն Իտալիան ցուցաբերել է Չինաստանին համաճարակի՝ մեր համար դժվար ժամանակահատվածում։ Այժմ մենք նույնպես պատրաստ ենք կանգնել իտալացի ժողովրդի կողքին»,– հատարարել է Վան Ին՝ հավելելով, որ իրենք անպայման համաճարակի նկատմամբ հաղթանակ կտանեն։
Իտալիան Չինաստանից հետո համարվում է ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրը։ Վերջին օրերին Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը կտրուկ ավելացել է՝ հասնելով 631-ի, ընդհանուր վարակակիրների թիվն այս պահին գերազանցել է 10 000–ը։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8042–ի, որից առնվազն 291–ը՝ մահվան ելքով։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի