Հռոմի պապը քահանաներին կոչ է արել հանդիպել կորոնավիրուսով հիվանդների հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը քահանաներին խրախուսել է հանդիպել կորոնավիրուսով հիվանդներին, այցելել հիվանդանոցներ և աջակցություն հայտնել ինչպես ախտահարվածներին, այնպես էլ բուժանձնակազմին, գրում է mirror.co.uk կայքը։
Պապը նման հայտարարություն է արել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգում քահանայի՝ Covid-19–ով վարակված լինելու մասին լուրն իմանալուց հետո:
Ավելի վաղ Վատիկնում կիրակնօրյա պատարագի ժամանակ Հռոմի պապը, ավանդույթի համաձայն, պատուհանից այն կողմ ելույթ չի ունեցել․ պապի ուղերձը շենքի ներսից ուղիղ հեռարձակմամբ է ցուցադրվել․ դատարկ են եղել բոլոր աթոռները։
Նշվում է, որ չորեքշաբթի պոնտիֆիկոսը նույնպես պատուհանից ելույթ չի ունենա: Վերջին 66 տարվա մեջ եզակի դեպք է, երբ Հռոմի պապը խախտել է պատուհանից ելույթ ունենալու ավանդույթը։
Իտալիան Չինաստանից հետո համարվում է ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրը։ Երկրում կա մոտ 10 000 վարակակիր, գրանցվել է մահվան 463 դեպք։
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3136-ի:
Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով աշխարհում զոհերի թիվը հատել է 4000-ի շեմը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց