Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում մոտ 400 կոմերցիոն ցուցահանդես է չեղարկվել
Կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ամբողջ աշխարհում մոտ 400 կոմերցիոն ցուցահանդես է չեղարկվել, որոնցից 10-ին Ռուսաստանի Դաշնության ընկերությունների մասնակցությունը պետք է կազմակերպեր Ռուսաստանի արտահանման կենտրոնը (ՌԱԿ): Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԱԿ-ի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան:
«Չինաստանը մեր ոչ հումքային ոչ էներգետիկ արտադրանքի հիմնական սպառողն է: 2019-ին մատակարարումների ծավալը 14.5 միլիարդ դոլար էր կազմել, հետեւաբար, զարմանալի չէ, որ կորոնավիրուսի տարածումը դժվարությունների կհանգեցնի ռուսական մատակարարների համար: Համաճարակն արդեն բարդացրել է տեղափոխումը, ինչպես նաեւ` գործարքների կնքման գործընթացը, քանի որ մարդիկ սովոր են անձամբ բանակցել, իսկ այժմ ստիպված են նախապատվությունը տալ վիդեոկապին: Բացի այդ, անվտանգության նկատառումներից ելնելով, ամբողջ աշխարհում արդեն 400 կոմերցիոն ցուցահանդես է չեղարկվել, որոնցից տասին ռուսաստանցի արտահանողների մասնակցությունը պետք է ՌԱԿ-ը կազմակերպեր»,- ասել է Նիկիշինան:
Ըստ նրա` կենտրոնը կգնահատի կորոնավիրուսի ազդեցությունն արտահանման վրա` 2020 թվականի սկզբի առաջին տվյալները վերլուծելուց հետո: Նիկիշինան նշել է, որ ՌԱԿ-ը շեշտադրում է անում ոչ թե արտահանման պլանների ճշգրտման վրա, այլ` արդյունավետ աշխատանքի միջոցով արտահանման արդյունքներն առավելագույնի հասցնելու, եւ նաեւ հույս է հայտնել, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը թույլ կտա վերանայել գործող բիզնես պրակտիկաները:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց