Աշխարհում կորոնավիրուսի զոհերի քանակը հատել է 4000-ի շեմը
Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով աշխարհում զոհերի թիվը հատել է 4000-ի շեմը, տեղեկացնում է theguardian.com-ը:
Թարմ տվյալները ներկայացրել է Ջոն Հոփքինսի անվան համալսարանը՝ մանրամասնելով, որ զոհերի հստակ թիվը 4012-ն է:
Հայտնի է, որ զոհերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում:
Հիշեցնենք, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ այցելել է կորոնավիրուսի «օջախ» համարվող Ուհան քաղաք:
Վերլուծաբանների վստահմամբ՝ նրա այցն, ամենայն հավանականությամբ, վկայում է, որ երկիրը մեծամասամբ հաղթաhարել է խնդիրը և որ «վատ օրերն այլևս անցյալում են»: Չինաստանի կառավարությունը սկսել է քայլեր ձեռնարկել կաթվածահար եղած տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ:
«Այդ քայլով Ծինփինը հայտարարեց կորոնավիրուսի դեմ հաղթնակի մասին: Իր այցով նա Չինաստանի քաղաքացիներին փորձում էր վստահեցնել, որ նրանք արդեն ապահով են և կարող են վերադառնալ իրենց աշխատանքին»,- ասել է աղբյուրի զրուցակից վերլուծաբաններից մեկը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3136-ի:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի