Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Ի՞նչ սպասել նավթի գների կտրուկ անկումից եւ ինչ պետք է անի Հայաստանը. Ներկայացնում է Ավետիք Չալաբյանը

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նավթի գների կրուկ անկման՝ ներկայացնելով, որ ինչ կարելի է սպասել դրանից:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանգստյան օրերի ընթացքում, մինչ Հայաստանը ակտիվ քննարկում էր վարչապետի կողմից բուկլետների բաժանումը, մետրոյի աղջկա անսովոր դեմարշը, եւ Կուրթանի երիտասարդի արդարացի ընդվզումը, մեզ շրջապատող աշխարհում իրապես աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ նավթի բորսայական գինը տառացիորեն երկու օրվա ընթացքում գահավիժեց մեկ բարելի դիմաց 52 դոլարից 32 դոլար, կորցնելով միանգամից իր արժեքի 40%-ը: Այսպիսի բան մոտ 30 տարի տեղի չէր ունեցել, ու թեեւ Հայաստան դեռ լիակատար հետեւանքները չեն հասել, սակայն մեծ հավանականությամբ ի վերջո կհասնեն, ուստի իմաստ ունի հասկանալ, թե ինչ է տեղի ունենում համաշխարհային շուկաներում, եւ հնարավոր ինչ հետեւանքներ են մեզ սպասում։

Նախ, նավթի գինը ընկնում էր արդեն հունվարից, հիմնականում կորոնովիրուսի հետ կապված վախերի պատճառով։ Չնայած համաճարակը Չինաստանում արդեն վերահսկողության տակ է վերցված․ եւ աստիճանաբար մարում է, այն տարածվում է մնացած աշխարհում, եւ մի քանի երկրներում փաստացի դարձել է իսկական աղետ։ Այս պայմաններում, բնական էր նավթի պահանջարկի եւ գների անկումը, եւ նույնչափ բնական կլիներ, որ նավթ արտադրող հիմնական երկրները պայմանավորվածության գային՝ նրա առաջարկը համարժեքորեն սահմանափակելու վերաբերյալ։ Սակայն մարտի 6-ին տեղի ունեցավ անսպասելին՝ նավթ արտահանող երկու հիմնական հսկաները՝ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը, չկարողացան պայմանավորվածության գալ հետագա գործողությունների կորդինացման շուրջ, եւ փաստացի դուրս եկան նավթի առաջարկի վերահսկման համաձայնությունից, որի շնորհիվ արդեն երեք տարի գները գտնվում էին համեմատաբար կայուն տիրույթում։ Կարելի է բազմաթիվ դատողություններ անել, թե ինչու Ռուսաստանը գնաց այդ անսպասելի քայլին, սակայն արդեն հիմա ակնհայտ է, որ դրա հետեւանքները շատ ավելի ցավոտ կարող են լինել, քան ենթադրվում էր այդպիսի որոշում ընդունելիս, ինչը հույս է տալիս, որ Ռուսաստանի ղեկավարությունը դեռ կարող է վերանայել իր մոտեցումը։ Նույնիսկ եթե դա տեղի չունենա, բարելի դիմաց 40 դոլարից ներքեւ նավթի հանույթի զգալի մասն աշխարհում միջնաժամկետ հեռանկարում վնասաբեր է դառնում, եւ մեծ հավանականությամբ տեղի կունենա գների բնական կարգավորում այդ տիրույթում, սակայն շուկայի լիարժեք վերակագնում մոտ ապագայում արդեն դժվար է ակնկալել։

Հայաստանի համար նավթի ցածր գների հետեւանքները կարող են եւս խիստ շոշափելի լինել։ Մի կողմից, Հայաստանը նավթամթերքների ներմուծող է, եւ էժան նավթը կհանգեցնի դրանց գների նվազման, դա գուցե մեր համար չափավոր դրական գործոն է։ Սակայն պետք է հիշել, որ նավթի ցածր գներից էապես կտուժի Ռուսաստանի տնտեսությունը, որը մեր խոշորագույն առեւտրային գործընկերն է, եւ Հայաստան եկող արժույթային տրանսֆերտների խոշորագույն աղբյուրը՝ սա շղթայական ռեակցիայով կհանգեցնի Հայաստան մտնող արժույթային հոսքերի կրճատմանը։ Բացի այդ, նավթի ցածր գինը նաեւ անխուսափելիորեն կհանգեցնի մետաղների մեծ մասի գների անկման, սա եւս բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, որի արտահանման կարեւորագույն բաղադրիչներից են պղնձի եւ մոլիբդենի խտանյութերը։ 2009 թ․ մենք արդեն ականատես ենք եղել այդպիսի սցենարի, ի վերջո այն հանգեցրեց ոչ միայն դրամի ավելի քան 20% արժեզրկման, այլեւ տնտեսական ակտիվության կտրուկ անկման, եւ պետական պարտքի զգալի աճի տառացիորեն մեկ տարվա ընթացքում։

Նավթի գների անկումը նաեւ կարող է բերել տարածաշրջանում լարվածության աճի։ Այն երկրները, որոնց բյուջեները խիստ կախված են նավթի գներից, կանգնելու են սեփական արժույթի կտրուկ արժեզրկման վտանգի առաջ, սա իր հերթին բերելու է ներքին սոցիալական լարվածության, սա էլ կարող է մեծացնել ռազմական գործողությունների ակտիվացման վտանգը։ Մենք դրան արդեն ականատես ենք եղել չորս տարի առաջ, երբ նավթի գների անկումը ի վերջո նպաստեց հակառակորդի ռազմական արկածախնդրությանը։ Հիմա դրա կրկնությունը չի բացառվում, առավել եւս, որ գների անկումը, դատելով կորոնովիրուսի համաշխարհային տարածումից, կարող է բավական երկար տեւել, եւ ստեղծել արտաքին ճակատում կտրուկ գործողությունների գնալու մտայնություն, ներքին սրացումները կանխելու նպատակով։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը այս վիճակում։ Առաջին հերթին՝ չկրկնի 2009 թ․ սխալները, երբ Կառավարությունը շարունակում էր պնդել, որ ճգնաժամը մեզ կշրջանցի, եւ զգալի ժամանակ հստակ գործողություններ չէր ձեռնարկում՝ մեղմելու նրա ազդեցությունը։ ՀՀ Կենտրոնական բանկը անցած տարվա ընթացքում մոտ 30%-ով ավելացրել է իր արտարժույթային պահուստները՝ դրանք այժմ պետք է խելամիտ օգտագործել՝ թույլ չտալու շուկայում դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ եւ խուճապ։ Միեւնույն ժամանակ, չի կարելի թույլ տալ նաեւ դրամի գերարժեվորում ռուբլու եւ տարածաշրջանային այլ արժույթների նկատմամբ, քանի որ այն կբերի մեր արտահանման մրցունակության անկման։ Նաեւ, Կառավարությունը պետք է այս վիճակում ըստ ամենայնի աջակցի արտահանողներին՝ օպերատիվ վերադարձնի ավելացրած արժեքի հարկը, անհրաժեշտության դեպքում այլ հարկերի վճարման գծով տարեկետումներ տրամադրի, վերացնի արտահանման հնարավոր արհեստական խոչընդոտները։ Արտաքին շուկաներում պահանջարկի անկումը նաեւ պետք է մասամբ կոմպենսացնել ներքին շուկայում՝ խրախուսող դրամա-վարկային քաղաքականության միջոցով։

Քանի որ ցանկացած տնտեսական ճգնաժամ ի վերջո քաղաքականի կարող է վերածվել, Կառավարությունը նաեւ պետք է առավելագույնն անի՝ ներքաղաքական շիկացած մթնոլորտը լիցքաթափելու համար։ Ապրիլի 5-ի հանրաքվեի չեղարկումը կլիներ առավել խելամիտ քայլն այս իրավիճակում, հաշվի առնելով հասարակության արդեն իսկ կտրուկ բեւեռացումը, իսկ ընդդիմության հետ առճակատումից քաղաքական երկխոսության անցնելը հնարավորություն կտար առավել արդյունավետ դիմագրավել սպասվող տնտեսական եւ քաղաքական մարտահրավերները։ Նմանապես, Արցախում ընտրությունների անցկացումը ազգային համաձայնության մթնոլորտում, կարեւոր ուղերձ կհղեր արտաքին աշխարհին, որ մենք հստակ գիտակցում ենք մեր ազգային շահերը, եւ պատրաստ ենք կանխելու նրանց նկատմամբ ցանկացած ոտնձգության։ Վերջապես, իշխանության ջանքերը անիմաստ քարոզարշավի եւ անբովանդակ բուկլետներ բաժանելու փոխարեն, կարելի է առաջիկայում ուղղել բանակի մարտունակության եւ երկրի ընդհանուր անվտանգության ամրապնդման վրա՝ այդ դեպքում մենք նույնիսկ կարող ենք շահած դուրս գալ այս անակընկալ գլոբալ ճգնաժամից։