Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 463-ի, վարակակվածներինը՝ 9172-ի, Ֆրասիայում վարակակիր է 1412 մարդ
Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության դեպքերը մեկ օրում ավելացել են 97-ով, մահացածների ընդհանուր թիվը հասել է 463-ի:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին: Նրա խոսքով՝ վարակակիրների թիվն Իտալիայում հասել է 9172-ի: Բորելին նշել է, որ 724 մարդ ապաքինվել է:
Ավելի վաղ հաղորդվում էր մահացության 366 դեպքի և 6387 վարակակիրների մասին:
Իտալիայում վիրուսի էպիկենտրոններն են Լոմբարդիա և Վենետո մարզերը, սակայն վարակման դեպքեր արձանագրվել են երկրի բոլոր մարզերում: Կառավարությունը որոշում է կայացրել մինչև մարտի 15-ը փակել բոլոր ուսումնական հաստատությունները: Բացի այդ, երկրի Օլիմպիական կոմիտեն որոշում է ընդունել դադարեցնել մինչև ապրիլի 3-ը նախատեսված բոլոր մարզական միջոցառումները:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով վարակման 221 նոր դեպք է արձանագրվել Ֆրանսիայում՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասցնելով 1412-ի: Մահացության դեպքերը երկրում հասել են 25-ի:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի սպառնալիքն իրական է դառնում վարակման դեպքեր արձանագրած երկրների քանակի աճին զուգահեռ, որոնց թիվը հասել է 104-ի:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի