Կորոնավիրուսը տարածվել է ավելի քան 100 երկրում. ԱՀԿ-ն հայտնում է համավարակի իրական սպառնալիքի մասին
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի սպառնալիքն իրական է դառնում վարակման դեպքեր արձանագրած երկրների քանակի աճին զուգահեռ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Այժմ, երբ նոր կորոնավիրուսը տարածվել է նման քանակով երկրներում, համավարակի վտանգը առավել իրական է դառնում: Սակայն դա կլինի պատմության մեջ առաջին համավարակը, որը հնարավոր կլինի կառավարել»,- ասել է Գեբրեյեսուսը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ Covid-19 կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել 104 երկրներում, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 109 343 մարդ: Հիվանդությունից ողջ աշխարհում մահացել է 3877 մարդ, ապաքինվել է ավելի քան 62 000-ը:
Վերջին երկիրը, որը հայտնել է վարակի հայտնաբերման մասին, Բրունեյն է: Ռուսաստանում վերջին տվյալներով 20 դեպք է արձանագրվել, որոնցից 17-ը ՌԴ քաղաքացիների շրջանում, 2-ը՝ Չինաստանի և մեկը՝ Իտալիայի:
Կորոնավիրուսից մահացության առաջին երկու դեպքի մասին հայտնել է Գերմանիան:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի