ԱՄՆ-ում ավելի քան 500 մարդ է վարակվել կորոնավիրուսի նոր տեսակով, 21 մարդ մահացել է
ԱՄՆ-ում արդեն ավելի քան 500 մարդ է վարակվել կորոնավիրուսի նոր տեսակով, 21 մարդ մահացել է, գրում է CNN-ը:
Մահվան 2 նոր դեպք է գրանցվել Վաշինգտոնում:
Կալիֆոռնիայի նահանգապետը հայտնել է, որ նահանգում արձանագրվել է վարակման 114 դեպք:
ԱՄՆ ավելի քան 34 նահանգում և Վաշինգտոնում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ավելի քան 565 դեպք, 21-ը՝ մահվան ելքով: 495 մարդկանց մոտ հիվանդությունն ախտորոշվել է ԱՄՆ հանրային առողջության համակարգի միջոցով, ևս 70 մարդ վերադարձել է հայրենիք՝ 46-ը Diamond Princess զբոսանավից, 21-ը՝ Grand Princess զբոսանավից, իսկ երեքը՝ Չինաստանից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտնել է նահանգում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նշվում է, որ դրա համար պատճառ է հանդիսացել նահանգում COVID-2019 վարակի տարածումը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3119-ի:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի