Ուհանի 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ն արդեն փակվել են` կորոնավիրուսով հիվանդների դուրսգրման հետ կապված
Չինաստանի Ուհան քաղաքի մարզադաշտերում և ցուցահանդեսային կենտրոններում տեղակայված 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ն արդեն փակվել են` կապված կորոնավիրուսով հիվանդների առողջացման և դուրսգրման հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
«Ուհանում համաճարակի սկսվելուց ի վեր մի շարք մարզադաշտեր և ցուցահանդեսային կենտրոններ վերածվել էին ժամանակավոր հիվանդանոցների: Մեծ թվով առողջացած հիվանդների դուրսգրմանը զուգահեռ` Ուհանի 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ն անցել են հանգստի ռեժիմի»,-ասված է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:
Մյուս հիվանդները տեղափոխվել են մասնագիտացած հիվանդանոցներ, որտեղ ընդունում են կորոնավիրուսով հիվանդներին:
Համաճարակային իրավիճակը Չինաստանում, այդ թվում համաճարակի օջախ Հուբեյ նահանգում վերջին շրջանում բարելավվում է:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 100 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի