Իտալիայում կորոնավիրուսի հետեւանքով մեկ օրվա ընթացքում մահացածների թիվը հասել է 133-ի
Իտալիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն ավելացել է 133-ով. հիվանդությունից ընդհանուր առմամբ երկրում մահացել է 366 մարդ: Այդ մասին կիրակի հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ վարակվածների ընդհանուր թիվը մեկ օրում աճել է ավելի քան 1.3 հազարով եւ ներկայում կազմում է 6387 մարդ: Բուժվել է 622 մարդ:
Վարակման դեպքեր գրանցվել են Իտալիայի բոլոր շրջաններում, սակայն էպիկենտրոնը դեռեւս համարվում են Լոմբարդիա եւ Վենետո շրջանները: Կորոնավիրուսի անալիզ են հանձնել Լոմբարդիայի շրջանային խորհրդի բոլոր անդամները, հայտնաբերվել է վարակը խորհրդականներից մեկի, ինչպես նաեւ նահանգապետի օգնականի մոտ: Բացի այդ, վարակվել են նաեւ Լացիո եւ Պյեմոնտ շրջանների նահանգապետերն ու երկու քաղաքապետերը:
Կառավարության կողմից ձեռնարկված կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու լրացուցիչ գործողությունների ֆոնին Իտալիայի հարավային շրջաններում սահմանվել է 14-օրյա կարանտին բոլորի համար, ովքեր ժամանել են հյուսիսային շրջաններից, իսկ հյուսիսում ամբողջովին մեկուսացված է մի քանի շրջան:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց