Թրամփի մասնակցությամբ համաժողովի այցելուներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի մասնակցությամբ անցկացվող համաժողովի այցելուներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է միջոցառման կազմակերպիչ Ամերիկյան պահպանողական միությունը:
«Այսօր (մարտի 7-ին) մենք տեղեկացանք, որ համաժողովի մասնակիցներից մեկի կորոնավիրուսի թեստը, ցավոք դրական պատասխան է տվել: Նա վարակվել է մինչև կոնֆերանսի սկսվելը: Հիվանդը մեկուսացվել է, և գտնվում է բժիշկների հսկողության ներքո` Նյու Ջերսի նահանգում»,-ասված է հայտարարության մեջ:
Կազմակերպիչները շտապել են ընդգծել, որ վարակված այցելուն չի շփվել նախագահի և փոխնախագահի հետ և չի մասնակցել գլխավոր սրահում անցկացված միջոցառումներին:
«Թրամփի աշխատակազմը տեղյակ է իրավիճակից և մենք շարունակում ենք կապ պահպանել պետական պաշտոնյաների հետ»,-նշված է հայտարարության տեքստում:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց