Կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով Պաղեստինում 30-օրյա արտակարգ դրություն է հայտարարվել
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել երկրի բոլոր տարածքներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով WAFA գործակալությունը:
«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը երեկ երեկոյան հրամանագիր է ստորագրել, որում կորոնավիրուսի դեմ պայքարի համար արտակարգ ռեժիմ է հայտարարվում պաղեստինյան բոլոր տարածքներում` ստորագրման պահից սկսած մեկ ամիս ժամկետով»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Պաղեստինի վարչապետ Մուհամադ Շտեյան հայտարարել է նաեւ արտակարգ դրության 30 օրվա ընթացքում Պաղեստինի բոլոր տարածքներում բոլոր ուսումնական հաստատությունների փակման մասին:
Ավելի վաղ` հինգշաբթի օրը, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել էր Բեթղեհեմի հյուրանոցներից մեկում կորոնավիրուսի վարակի յոթ ենթադրյալ դեպքի մասին:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկման մասին։ ԱՀԿ-ն բռնկումը ճանաչել է բազմաթիվ օջախներով համաճարակ եւ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ Չինաստանի սահմաններից դուրս ամենամեծ թվով վարակակիրներ կան Հարավային Կորեայում, Իրանում եւ Իտալիայում: Ընդհանուր առմամբ վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 80 երկրում:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի