Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումը կչեղարկվի` կորոնավիրուսի պատճառով
Սանկտ Պետերբուրգում անցկացվող ամենամյա տնտեսական ֆորումի կազմակերպիչները որոշել են չեղարկել հունիսի 3-6-ը նախատեսված միջոցառումը` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Ֆորումն անցկացվում է 1997 թվականից ի վեր, վերջին շրջանում այն շուրջ 10 հազար մասնակից է ունենում, այդ թվում՝ տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչներ: