ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչպես է Չինաստանում կորոնավիրուսը օդը «մաքրել» վնասակար նյութերից (լուսանկար)
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հրապարակել է արբանյակներից արված ուշագրավ լուսանկարներ՝ ցույց տալով Չինաստանը պատուհասած և մոտ երեք հազար մարդու կյանք խլած կորոնավիրուսի «դրական» հետևանքները:
Լուսանկարներից պարզ է դառնում, որ համաճարկի պատճառով չինացիների՝ տանը փակվելու և գործարանների չաշխատելու արդյունքում օդի աղտոտվածության մակարդակը զգալի նվազել է:
Ինչպես հաղորդում է dailymail.co.uk-ը, ՆԱՍԱ-ն Եվրոպական տիեզերական գործակալության հետ համատեղ վերջին երկու ամսում արբանյակների միջոցով հետևել է իրավիճակին և օդում նիտոգենի երկօքսիդի մակարդակի զգալի անկում արձանագրել:
Պատկերն ավելի հասկանալի դարձնելու համար գործակալությունը «առաջ և հետո» ձևաչաձով քարտեզ է ներկայացրել: Դրանցում երևում է, որ նախքան կարանտինը Պեկինի և Շանհայի երկնքում գազի շատ մեծ կուտակումներ կային, մինչդեռ երկրորդ քարտեզում երևում է, որ նիտրոգենի երկօքսիդի պարունակությունը շատ է քչացել:
Նիտրոգենի երկօքսիդը մթնոլորտ է արտանետվում մեքենաների, ատոմակայանների և արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի հետևանքով:



















































Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կներարկեն չինացի զինվորականներին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դրական արդյունք է տվել․ bioRxiv
Չինաստանում iPhone հավաքող գործարանի աշխատակիցները վերադարձել են աշխատանքի
Համաճարակը հաղթահարած չինացի բժիշկները ամիսների բաժանումից հետո վերամիավորվել են ընտանիքների հետ (տեսանյութեր)
Չինաստանում հիվանդանոցի աշխատակիցներն իրենց հերթափոխի վերջում լիցքաթափվել են վալս պարելով (լուսանկարներ, տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին