Ֆրանսիայի առողջապահության նախարարը կորոնավիրուսի ֆոնին քաղաքացիներին կոչ է արել չհամբուրվել
Ֆրանսիայի առողջապահության նախարար Oլիվյե Վերանը քաղաքացիներին կոչ է արել խուսափել համբուրվելուց, ինչն անհրաժեշտ է կորոնավիրուսի նոր տեսակի տարածումը կանխելու համար:
Ինչպես նշում է bloomberg.com-ը, խոսքն ինչպես հանրահայտ ֆրանսիական համբույրի, այնպես էլ սովորական` այտն այտին ձևով համբուրվելու մասին է:
Բացի այդ, նախարարը խորհուրդ է տվել ողջունելու ժամանակ ձեռք ձեռքի չտալ:
«Սոցիալական շփումների քանակը խորհուրդ է տվում քչացնել, դա վերաբերում է նաև համբույրներին»,-ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարը:
Նշվում է, որ Ֆրանսիայում կա հարյուր ախտահարված: Երկրի իշխանությունները չեղարկել են Փարիզում կայանալիք մարաթոնն ու արգելել բացօթյա խոշոր հավաքները:
Համաճարակի էպիկենտրոն Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է:
Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք:
Առավել տագնապալի է իրավիճակը Հարավային Կորեայում (3736 վարակակիր, մահվան 18 դեպք), Իրանում (մահվան 43 դեպք) և Իտալիայում (1128 վարակակիր, մահվան 29 դեպք):
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...