Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հնարավոր է՝ հասած լինի 1500-ի. փորձագետները ենթադրում են, որ իշխանությունները թաքցնում են իրական թվերը
Փորձագետների կարծիքով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է շուրջ 1500 լինել, մինչդեռ կառավարությունը պաշտոնական տվյալներով տեղեկացրել է 95 դեպքի մասին: Այս մասին գրում է alarabiya.net կայքը:
Փորձագետների գնահատականը հիմնված է Իրանում մահացածների պաշտոնական թվի վրա: Իրանում փետրվարի 26-ի դրությամբ մահացածների թիվը 15-ն է, մինչդեռ Հարվարդի համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր, դոկտոր Մարկ Լիպսիչի պնդմամբ՝ մահացություն գրանցվում է վարակվածներից 1-2%-ի մոտ:
«Եթե մենք ենթադրենք, որ Իրանում մահացության և վարակվածների հարաբերակցությունը նույնն է, դա կնշանակի, որ իրանում 750-ից 1500 վարակված կա: Դա կնշանակի, որ իրավիճակը շատ լուրջ է»,-ասել է Լիպսիչը, միևնույն ժամանակ նշելով, որ գնահատականը կարող է սխալ լինել, եթե մարդիկ բժշկական օգնության հնարավորություն չունեն:
Յեյլի համալսարանի հասարակական առողջապահության դպրոցի համաճարակաբանության պրոֆեսոր, դոկտոր Քավե Խոշնուդը, իր հերթին, ենթադրել է, որ Իրանում վարակվածների թիվը «հնարավոր է հասնի հարյուրների»՝ հաշվի առնելով գրանցված մահվան դեպքերը:
Վերջին տվյալներով Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 2459-ի: Նշվում է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակումներ են գրանցվել աշխարհի 33 երկրներում: Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր