Ռոհանին հանձնարարել է ստեղծել Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային հանձնաժողով
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանձնարարել է առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությանը ստեղծել Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային հանձնաժողով, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ռոհանին կոչ է արել Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությանը մոբիլիզացնել բոլոր ուժերը հիվանդության տարածումը կանխելու եւ այն ոչնչացնելու ուղղությամբ:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջում Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչել է դա որպես միջազգային մասշտաբի արտակարգ դրություն, որը բնութագրվում է որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս վարակվածներ են գրանցվել 27 երկրներում՝ ներառյալ Իրանը:
Նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով զոհերի թիվն ամբողջ աշխարհում հասել է 2463-ի, իսկ վարակվածների թիվը՝ 78 000-ի:
Իրանում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց