Չինացի փորձագետները նշել են նոր տեսակի կորոնավիրուսի հնարավոր աղբյուրը
Չինացի մասնագետները կարծում են, որ Չինաստանում տարածված նոր տեսակի կորոնավիրուսի աղբյուրը վայրի կենդանիների միսն է: Վիրուսը մարդուն է փոխանցվում այն սննդի մեջ օգտագործելու արդյունքում:
Ինչպես փոխանցում է interfax.ru-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, փորձագետները նշում են, որ «ներկա պահին երկրում կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի պատճառով տիրող իրավիճակը լուրջ է, վիրուսի աղբյուրն անմիջականորեն կապ ունի վայրի կենդանիների անօրինական վաճառքի հետ»:
Միևնույն ժամանակ լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Չինաստանի իշխանությունները խնդիրը բավական կերպով չեն վերահսկում։
Փորձագետները կարծում են, որ վայրի կենդանիների անօրինական առևտրի և դրանց միսը սննդում օգտագործելու կանխմամբ զգալի ներդրում կկատարվի ոչ միայն վայրի բնության, այլև բնակչության առողջության պահպանման գործում:
Հիշեցնենք, որ չինական կորոնավիրուսը սկսել է տարածվել Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Որոշ տվյալների համաձայն՝ այն տարածվել է քաղաքի շուկայից, որտեղ վայրի և ծովային կենդանիներ էին վաճառում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում վիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 560-ը, իսկ վարակվածներինը՝ 28 000-ը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի