Ռուսաստանը դադարեցնում է երկաթուղային հաղորդակցումը Չինաստանի բոլոր քաղաքների հետ, բացի Պեկինից
ՌԴ տարածքում նոր տեսակի կորոնավիրուսի ներթափանցման և տարածման կանխարգելման հարցով շտաբի պետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ երկիրը կդադարեցնի երկաթուղային հաղորդակցումը Չինաստանի բոլոր քաղաքների հետ, բացի Պեկինից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Օպերատիվ շտաբի որոշմամբ՝ հունվարի 31-ի ժամը 00:00-ից սահմանափակում ենք երկաթուղային շարժը: Գնացքները կշարժվեն «Մոսկվա - Պեկին - Մոսկվա» երթուղով»,- ասել է Գոլիկովան:
Ռուսական և չինական ավիահաղորդակցումը նույնպես կսահմանափակվի: Այդ մասին որոշումն ավելի ուշ կկայացվի:
Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 6000-ի, որից 132-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր