Սա պատահականություն չէր, ոչ էլ սխալ. Մառա Բաղդասարյանը դիմել է Պուտինին
Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը մտադիր է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր վարորդական իրավունքի վկայականը վերադարձնելու համար: Այս մասին Բաղդասարյանը հայտնել է Ինստագրամի իր էջում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մառան նշում է, որ օգոստոսին հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը վարորդական իրավունքի վերադարձման համար, որից իրեն զրկել էին էպիլեպսիայի ախտորոշման պատճառով: Նա դիմել է վարորդական իրավունքը վերադարձնելու համար, սակայն հրավիրված հանձնաժողովը մերժել է դիմումը: Նա նման որոշումն անհիմն է համարում․ «Միայն հիմա եմ հասկանում, որ սա պատահականություն չէր, ոչ էլ սխալ: Սա նախատեսված գործողություն է, որպեսզի դիմակայեն ինձ»,-ասել է Մառան՝ կատարվածն անվանելով «անօրինություն» և «հետապնդում»:
Նշվում է, որ Մառան մի քանի անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, սահմանված տուգանքներն ուշ է վճարել, ինչի արդյունքում դատարանը նրան ուղարկել է հարկադիր աշխատանքի։ Պատժից խուսափելու համար վերջինս օգտվել է նաև կեղծ փաստաթղթերից, ինչից հետո նշանակվել է ուղղիչ աշխատանքի ևս մեկ տարի։ Ավելի ուշ Բաղդասարյանին վերջնական զրկել են վարորդական իրավունքից։
Աղջկա մոտ ախտորոշվել է էպիլեպսիա, և նա կարող է վկայականը ստանալ միայն բժիշկների համաձայնությամբ։


















































Մառա Բաղդասարյանը պայքարում է վարորդական իրավունք ստանալու համար
Ձերբակալվել է Մառա Բաղդասարյանը
Մառա Բաղդասարյանը տուգանվել է 75 հազար ռուբլով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց