Մառա Բաղդասարյանը պայքարում է վարորդական իրավունք ստանալու համար
Սթրիթռեյսերշա Մառա Բաղդասարյանի պաշտպանությունը բողոքարկել է դատարանի որոշումը, որն օրինական է համարել նրան վարորդական վկայական տալու Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության մերժումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Մոսկվայի Դորոգոմիլովսկու դատարանից:
«Վերաքննիչ բողոքը դատարանում գրանցվել է»,- նշված է գործի քարտում:
Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ Մոսկվայի Սավելովի դատարանը 2017-ի մարտին Բաղդասարյանին վարորդական իրավունքից զրկել էր առողջական վիճակի հիմնավորմամբ, սակայն ավելի ուշ նա դիմել է բնակավայրի պոլիկլինիկա՝ ապացուցելու համար, որ բժշկական հիմնավորումները վերացել են: Նա զննում է անցել բժիշկների մոտ, ստացել հոգեբույժների եւ նարկոլոգների եզրակացությունները, որոնցով դիմել է ՃԵ անվտանգության պետական տեսչություն վարորդական վկայական ստանալու, սակայն նրան մերժել են:
Բաղդասարյանը «խնդրում է ապօրինի ճանաչել վարորդական վկայական տալու մերժումը եւ պարտավորեցնել իրավունքների ու ազատությունների խախտումը վերացնել վարորդական իրավունք տալու ճանապարհով»: Որպես համապատասխանող է հանդես գալիս ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչությունը:


















































Սա պատահականություն չէր, ոչ էլ սխալ. Մառա Բաղդասարյանը դիմել է Պուտինին
Ձերբակալվել է Մառա Բաղդասարյանը
Մառա Բաղդասարյանը տուգանվել է 75 հազար ռուբլով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց