Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Կանադայի Համայնքների պալատի «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական նամակներ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ղեկավար Ռեյչել Հարդերին եւ խմբի մյուս անդամներին՝ խորհրդարանում վերընտրվելու կապակցությամբ։
Նամակում մասնավորապես նշված է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Կանադայի Համայնքների պալատում վերընտրվելու առթիվ։
Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է հայկական նշանակության հարցերում Ձեր՝ որպես «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ղեկավարի ներգրավվածությունն ու աջակցությունը։
Վստահ եմ, որ Ձեր գործունեությամբ առաջիկայում եւս կնպաստեք Կանադայի եւ Արցախի միջեւ համագործակցության խորացմանը, մասնավորապես՝ հումանիտար ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում արդյունավետ խորհրդարանական գործունեություն»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Միացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...