Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայում «ծուղակում են հայտնվել»
ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Fox News-ի եթերում խոստովանել է, որ Սիրիայում ամերիկյան զորքերը հայտնվել են «վատ դրության մեջ»:
«Ամերիկյան զորքերը հայտնվել են սիրիական բանակի միջև, որոնք ընթանում են հյուսիս՝ թուրքական բանակին հակահարված տալու»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ հայտնելով, որ ամերիկյան բանակը «ծուղակում է հայտնվել»:
«Դրությունը (Սիրիայում) ժամ առ ժամ վատթարանում է»,- հայտնել է Էսպերը և հավելել, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ագրեսիան դադարեցնելու կոչ է անում, սակայն չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի դեմ՝ հանուն սիրացի քրդերի պաշտպանության:
Նա նաև խոստովանել է, որ Վաշինգտոնը տարածաշրջանում բավականաչափ ուժ չունի՝ «թուրքական զորքերի հարձակումները դադարեցնելու համար»:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ևս 1000 ամերիկացի զինվորական դուրս կբերի Սիրիայի հյուսիսային շրջաններից՝ Թուրքիայի գրոհների պատճառով, որոնք կարող են ընդլայնվել նաև դեպի հարավ և արևմուտք:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավն սկսելու մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր հոկտեմբերի 9-ին, որից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով:
Ռազմարշավի մեկնարկից հետո Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները հայտարարել են Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին:


















































Էրդողանը հայտնել է՝ քանի զոհ է ունեցել Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության հետևանքով
Քրդերը համաձայնել են Սիրիայում հրադադարին
Թուրքական հրետանին հիվանդանոց է հրետակոծել
Էրդողանը վիրավորել է արաբներին
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի