Թուրքական իշխանություններն սկսել են կալանավորել Սիրիա ներխուժումը քննադատողներին
Թուրքական իշխանությունները սկսել են հետաքննությունն ընդդեմ քրդամետ կուսակցության եւ կալանավորել 21 մարդու Սիրիա ներխուժումը քննադատելու պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին։
Մինչ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն աջակցություն է հայտնել գործողությանը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը կոչ է արել դադարեցնել հարձակումը՝ հայտարարելով, որ դա «ներխուժման փորձ» է։ ԺԴԿ համանախագահ Սեզայ Թեմելին ասել է, որ գործողությունը Թուրքիայի կառավարության փորձն է՝ մոբիլիզացնելու աջակցությունը հանրային աջակցության նվազման ֆոնին։
Դատախազները սկսել են Թեմելիի եւ ԺԴԿ մյուս համանախագահի՝ Փերվին Բուլդանի հանդեպ հետաքննությունը Սիրիայում գործողության վերաբերյալ նրանց նկատողությունների հետ կապված։ Թեմելին եւ Բուլդանը մեղադրվել են «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» եւ «Թուրքիայի կառավարությանը բացահայտ վիրավորելու» մեջ։
ԺԴԿ մյուս երեք օրենսդիրները քննության տակ են համանման մեղադրանքներով։
Սիրիա ներխուժումից մի քանի ժամ հետո Թուրքիայի իշխանությունները սկսեցին նաեւ 78 մարդու հետաքննությունները, որոնք քննադատել էին հարձակումը սոցիալական ցանցերում։ Հինգշաբթի 21 մարդ կալանավորվել է հարավային Մարդին նահանգում սոցցանցերում իրենց գրառումների համար։
Նրանց մեղադրել են այն բանում, որ նրանք «սադրում են հանրությանը ատելության եւ թշնամանքի» եւ «ահաբեկչական կազմակերպությունների քարոզչություն են իրականացնում»։
Ավելի քան 300 մարդ կալանավորվել է սոցիալական ցանցերում հրապարակումների համար, որոնցում քննադատվում է Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիսում 2018-ի հունվարին։

















































Էրդողանը հայտնել է՝ քանի զոհ է ունեցել Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության հետևանքով
Քրդերը համաձայնել են Սիրիայում հրադադարին
Թուրքական հրետանին հիվանդանոց է հրետակոծել
Էրդողանը վիրավորել է արաբներին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են