Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և առաջմղման կարևորության մասին, անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։ Այս մասին իր մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։
«Հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին և ճանաչելով միջազգային հանրության կարևոր ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ոլորտներում՝ Արցախը, սկսած 1992 թ., միակողմանիորեն միացել է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան։
Համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների հարգման երաշխավորումը՝ հիմնված արդարության և հավասարության վրա, հանդիսանում են կայունության, զարգացման և տևական խաղաղության հիմքը։ Այս կապակցությամբ կարևոր ենք համարում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մտադրությունը գտնելու հնարավորություններ՝ չկարգավորված հակամարտությունների գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում կազմակերպության մեխանիզմների ներդրման համար՝ բոլոր ներգրավված կողմերի հետ շփումների միջոցով։ Մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հարցերի քաղաքականացման բոլոր փորձերը պետք է խստորեն կանխարգելվեն։
Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության պատրաստակամության մասին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ՝ նպատակ ունենալով հետևողականորեն ամրապնդել սեփական քաղաքացիների համընդհանուր և անօտարելի իրավունքների ու ազատությունների պաշտպանության ազգային մեխանիզմները՝ ներառյալ իր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում»,- ասվում է Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան