Փոխարտգործնախարարն՝ Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի վերադարձի բանակցությունների մասին
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամենօրյա աշխատանքներ իրականացնել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի, զինծառայող Արայիկ Ղազարյանի վերադարձի հետ կապված:
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտնեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:
«Մեր զինվորի վերադարձի հետ կապված բանակցություններն ընթանում են և՛ համանախագահության շրջանակում, և՛ նաև անմիջականորեն Կարմիր խաչի գրասենյակների միջոցով, որոնք տեղակայված են Երևանում և Բաքվում: Աշխատանքները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովենք շուտափույթ վերադարձի հնարավորությունը»,- ասաց Ապիտոնյանը:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուքի» իր էջում:


















































ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին և Արա Ղազարյանին
Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով Պաշտպանը խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը