Արցախում 80% ավելացել է նռան բերքը, եւ 18,5% զբոսարշրջիկների թիվը. Պետնախարար
Գյուղատնտեսությունում կիրառվող ծրագրերի, մասնավորապես, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, 2018 թվականի արդյունքներով նռան բերքը ավելացել է ավելի քան 80 տոկոսով, որի գերակշիռ մասը մթերվում է հայաստանյան ընկերությունների կողմից: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Մի մասն էլ ուղղվում է մանրածախ վաճառքի կամ մթերում են տեղական ընկերությունները», -նշեց նա:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորեց գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը:
«Ինտենսիվ զարգացման տակ մենք հասկանում ենք, որ պետք է կիրառենք ագրոբիզնեսի այնպիսի մոդելներ, որոնք հնարավորինս կավելացնեն արդյունավետությունը, մասնավորապես, բերքատվությունը կամ մթերատվությունը», - ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ 2019 թվականը Արցախում զբոսաշրջության զարգացման առումով շատ հագեցած էր:
«Արդյունքում մենք ունեցանք շուրջ 18 հազար զբոսաշրջիկ առաջին կիսամյակում, խոսքը միայն արտասահմանյան զբոսաշրջիկների մասին է, որը մոտ 18,5 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում», - ասաց պետնախարարը:
Նրա խոսքով՝ զբասաշրջիկներն ամբողջությամբ ազատված են վիզայի պետական տուրքից , որը ոչ մեծ գումար էր կազմում՝ 3000 դրամ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը