Անկոտրում արցախցին արեց այն, ինչի մասին երազում էր յուրաքանչյուր հայ․ Իշխան Զաքարյան
Արցախի հանրապետության հարգարժան նախագահ՝ Բակո Սահակյան, Արցախի ազատ ու հպարտ հայրենակիցներ։
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման 28-րդ տարեդարձը։
Այն դժվարին տարիներին, երբ անիրական էր թվում հայկական անկախ պետության ստեղծումը, անկոտրում արցախցին արեց այն, ինչի մասին երազում էր յուրաքանչյուր հայ: Այսօր ազատ Արցախը կայացած լուրջ պետություն է, որը կարողանում է իր խոսքն ուղղել աշխարհին և համախմբել ամբողջ հայությանը: Դրա ականատեսը եղանք Համահայկական ամառային 7 -րդ խաղերի ժամանակ: Մեր հպարտության մայրաքաղաք Ստեփանակերտն իր գրկում հյուրընկալեց մոտ 10 հազար հայի աշխարհի 5 մայրցամաքներից: Հյուրընկալեց արցախցուն վայել հաղթանակած ոգով և արժանապատվորեն կատարեց իր գործը: Համահայկական խաղերը դարձան հաստատուն կամուրջ Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք կապերի համար և միահամուռ բռունցք դարձած յուրօրնակ ձևով ամրագրեցին ազատ Արցախի հաղթանակները:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Արցախի անկախության առթիվ: Վստահաբար ապագայում ևս մեզ սպասվում են նոր ու մեծ հաջողություններ: Այսուհետ ևս պատրաստ եմ ամեն ջանք ու եռանդ ներդնել Արցախի հզորացման գործում:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյան
ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾ
Կրակելու ընթացքում պայթել է տ


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը