Արցախի ԱԳՆ-ն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը
Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամներին և շնորհավորել Մարտին Զոնեբորնին՝ Եվրոպական խորհրդարան վերընտրվելու կապակցությամբ։ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ նման այցելությունները պատեհ առիթ են ընձեռում՝ Արցախն ավելի խոր և համակողմանի ճանաչելու, ծանոթանալու երկրում առկա իրողություններին և նոր ձեռքբերումներին, ինչպես նաև ընդլայնելու Արցախի բարեկամների շրջանակը և ստեղծելու նոր կապեր՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Մարտին Զոնեբորնի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է հակամարտության գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններով ձեռք բերված արդյունքները։
Անդրադարձ է կատարվել նաև Արցախ-ԵՄ հարաբերություններին։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի Հանրապետության իշխանությունների շահագրգռվածությունը կրթության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կարողությունների բարձրացման և մարդասիրական տարբեր ոլորտներում համագործակցության մեջ։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կազմի նորացումը՝ ընդգծելով նրա առանցքային դերակատարությունը Եվրախորհրդարանում Արցախի մասին հավաստի տեղեկատվության տարածման և հանրապետության շահերի խթանման գործում։
Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետությունում պետականաշինությանը, Արցախի միջազգային ճանաչմանն ու համագործակցությանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը