Առաջադրել եմ թեկնածությունս՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար. Դավիթ Սարգսյան
Անկուսակցական, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը առաջադրել է իր թեկնածությունը Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ողջու՛յն, սիրելի բարեկամ
Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել եմ թեկնածությունս՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար:
Աշխատանքի բերումով, ինչպես նաև քաղաքացիների հետ ամենօրյա, ամենժամյա շփման արդյունքում ավելի խորն եմ ընկալել ու ճանաչել մեր հարազատ քաղաքի և նրա մարդկանց հոգսերն ու խնդիրները։ Ավելին՝ այլևս հստակ տեսնում եմ դրանք լուծելու ուղիներն ու միջոցները։ Ահա թե ինչու ընդունել եմ այս որոշումը՝ ընտրողների դատին ներկայացնել իմ թեկնածությունը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար։
Հավատացնում եմ, ես հեշտ չեմ հանգել այս վճռին։ Ես վստահաբար հավատում եմ իմ ուժերին, գիտելիքներին, փորձառությանը, քաղաքային տնտեսությունը քո, իմ, մեր բոլորի ուզածի պես կառավարելու, զարգացնելու, մայրաքաղաքի մեծ ու փոքր խնդիրները լուծելու կարողությանս՝ քեզ հետ, ձեր բոլորի հետ թև-թիկունք դարձած, ձեռք-ձեռքի տված, միասնաբար՝ մեկ ընտանիքի պես։ Մեր քաղաքը մեր տունն է, մեր ընտանիքը, ու անձնական օրինակով, փոխվստահությամբ, համատեղ գաղափարներով և ջանքերով միասին կարող ենք էլ ավելի շենացնել մեր մայրաքաղաքը հիմա և հետո:
Ունենք մշակված ծրագիր` մեր ինքնատիպ, բոլորի կողմից սիրված քաղաքը բարեկարգելու, ծաղկեցնելու և մեր քաղաքացիների կյանքը բարեկեցիկ դարձնելու համար:
Սիրելի բարեկամ, ես հավատում եմ ճիշտ կողմնորոշվելու քո ունակությանը։ Ես վստահ եմ, որ ինչպես անցած բոլոր տարիներին և օրերին, սեպտեմբերի 8-ին նույնպես մենք միասին կլինենք և հանուն մեր սիրելի Ստեփանակերտի լուսավոր ապագայի դու կկատարես քաղաքապետի քո գիտակցված ընտրությունը՝ հաստատապես համոզված, որ
ՍԱ ՔՈ՛ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ է»,- գրել է նա։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը