Բաքուն «Azersky» արբանյակով ուսումնասիրել է բնական ռեսուրսների օգտագործումը ԼՂ տարածքում
Պաշտոնական Բաքուն «Azersky» արբանյակի միջոցով ուսումնասիրություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում բնական ռեսուրսների օգտագործման և նոր ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ ու հայտարարել, թե Բաքուն մտադիր է «հասցված վնասի փոխհատուցում պահանջել Հայաստանից»։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ Շուշիին մոտ գտնվող «Իսաբուլաղ» տարածքից հատվել է 0,46 հա անտառ։ Բացի այդ, արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքում ադրբեջանական կողմը պարզել է, որ «Քելբաջարի շրջանում ապօրինաբար շահագործվում են ոսկու հանքավայրեր, իսկ Թերթերի շրջանի «Դեմիրլի» հանքավայրում երկրաբանախուզական աշխատանքներ են տարվում և հայտնաբերվել են նոր ենթակառուցվածքների տարրեր (ճանապարհ, շինություն, տեխնիկա-սարքավորումներ)։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն պնդել է, որ «վնասը կհաշվվի միջազգային մեխանիզմների միջոցով» և «ապօրինի գործողությունների պատճառով Հայաստանը իրավական պատասխանատվության կենթարկվի»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը