Ադրբեջանցիներին զայրացրել է բուլղարացի պատգամավորների այցն Արցախ
Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատունը Բուլղարիայի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորներ Վալերի Սիմեոնովի և Իորդան Ապոստոլովի՝ օգոստոսի 6-7-ը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Trend ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունը:
Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունը հայտնել է, որ Սիմեոնովը, որը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, արդեն երրորդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ և ներառված է ադրբեջանական «սև ցուցակում». նրան արգելված է մուտք գործել Ադրբեջան:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ապոստոլովի համար նույնպես Լեռնային Ղարաբաղ այցը նման հետևանքների կարող է հանգեցնել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին բուլղարացի պատգամավորները Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացրել է, որ հյուրերը խոսել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողության մասին և պատրաստակամություն են հայտնել «աջակցել եղբայրական հայ ազգին իրենց բոլոր նախաձեռնություններում»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը