Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ. Զախարովա
Մենք իսկապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որի հետեւանքով սպանվել է հայ զինծառայող: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք իսկապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որի հետեւանքով սպանվել է հայ զինծառայող: Երկու կողմերից վիրավորներ կան: Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին ու մտերիմներին եւ արագ ապաքինում ենք մաղթում բոլորին, ովքեր տուժել են: Լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններին եւ քաղաքական միջոցներով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին: Մենք ելնում ենք այն բանից, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է, եւ հակամարտության մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել, հրաժարվել ուժի կիրառումից ու միջոցներ ձեռնարկել՝ ուղղված իրադրության կայունացմանը: Իսկ ինչ վերաբերում է համանախագահներին, կարծում եմ, որ ավելի լավ է ուղղակիորեն նրանց դիմել: Եթե մենք որեւէ լրացուցիչ տեղեկություն ունենանք, կհրապարակենք»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը