Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ) Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահել Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել

Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը
Արցախ

ԼՂ բանակցային գործընթացում առաջընթաց չկա և չի նշմարվում․ ռուս փորձագետ

«Կարծում եմ՝ ԼՂ հակամարտության ընթացքում կողմերն արդեն լիովին սպառել են նման իրավիճակներին արձագանքելու դիվանագիտական, քաղաքական, ռազմական արսենալը»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա զարգացումներին։

Հիշեցնենք, որ վերջերս հակառակորդի ակտիվություն է նկատվում ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 27-ին սրացում էր գրանցվել։

«Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող»,-հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։ Հաջորդ օրը հերթական ողբերգական դեպքն էր գրանցվել։

«ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և իր ցավակցությունը հայտնել Արմանի հարազատներին։

Նշենք նաև, որ այս ամիս հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ էր արձակել նաև Նախիջևանի ուղղությունից։

Լուկիանովի գնահատմամբ՝ չնայած բանակցային գործընթացի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ հնչող դրական գնահատականներին, վերջին շրջանում շփման գծից հասնող տեղեկությունները ցույց են տալիս, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա և չի նշմարվում։

Նրա խոսքով՝ ոչ միայն առաջընթաց չկա, այլև ավելին՝ նախկին պայմանավորվածություններն են ոտնահարվում, որոնք գրանցվել են կողմերի միջև դրական տրամադրվածության պայմաններում։

«Սա, բնականաբար, չի կարող մտահոգիչ չլինել, քանի որ առանց շարժուն և տրամաբանություն ունեցող բանակցությունների, հակամարտությունը դատապարտված է ներկայիս կարգավիճակի անորոշ շարունակությանը։ Սա դառնում է երկարատև անլուծելի հակամարտություն՝ լի պատերազմի բռնկման ամենօրյա, ամենժամյա վտանգով։ Կարծում եմ՝ այս հակամարտության ընթացքում կողմերն արդեն լիովին սպառել են նման իրավիճակներին արձագանքելու դիվանագիտական, քաղաքական, ռազմական արսենալը, որը կունենա ազդեցություն։

Դժվար է ասել նաև, թե իսկապես ինչը կարող է զսպող դերակատարություն ունենալ։ Այնուամենայնիվ, պետք է շարունակել հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, և կողմերը պետք է կոշտ արձագանքեն այս կրակոցներին, որոնք կյանք են խլում։ Սա այն կողմին, որը նախահարձակ չի եղել, թույլ է տալիս առաջ մղել իր օրակարգը համանախագահների օգնությամբ։ Այս դեպքում, քանի դեռ չկան բանակցային հաջողություններ, կողմերը կարող են աշխատել հրադադարի մեխանիզմներն ամրապնդելու ուղղությամբ»,-ասաց Լուկիանովը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին նման դեպքերում, Լուկիանովն ասաց, որ ՀԱՊԿ-ի կազմը բոլորին է հայտնի, ՀԱՊԿ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության ներկայիս վիճակի հարցում՝ ևս։

«Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող զարգացումներին ՀԱՊԿ-ը չի արձագանքում, դա ունի նաև հայտնի քաղաքական հիմքեր։ Իսկ հայկական սահմանները մեծամասշտաբ հարձակման չեն ենթարկվել, եթե լինի նման դեպք, Հայաստանը, կարծում եմ, կդիմի ՀԱՊԿ-ին՝ աջակցություն ստանալու խնդրանքով, և ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը դրան կարձագանքեն։ Բայց ես նման սցենարի հավանականությունը քիչ եմ համարում, քանի որ չեմ կարծում, որ այս ուղղությամբ լուրջ գործողություններ կլինեն։ Վտանգները հիմնականում ԼՂ-ի շուրջ են, այնտեղ ևս փաստորեն 2016 թվականին տեղի ունեցած գործողությունները չերկարաձգվեցին, քանի որ դա ձեռնտու չէր կողմերին»,-ասաց նա։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում