Թուրքական լիրան խիստ արժեզրկվել է ԿԲ նախագահի հեռացումից հետո
Թուրքական լիրան խիստ արժեզրկվել է երկուշաբթի՝ անհանգստություններ առաջացնելով երկրում հերթական ֆինանսական ցնցումների բռնկման առիթով այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազատեց Կենտրոնական բանկի կառավարչին տոկոսադրույքների իջեցման հետ կապված տարաձայնությունների պատճառով, տեղեկացնում է Reuters-ը։
Էրդողանը Մուրատ Ույսալին նշանակել է ԿԲ նոր ղեկավար։ Արդեն նախկին կառավարչի՝ Մուրատ Չեթինքայայի ազատման պատճառները պաշտոնապես չեն նշվել, բայց համաձայն թուրքական լրատվամիջոցների՝ Չեթինքայան ընդդիմացել է Էրդողանի ճնշմանը տոկոսադրույքների նվազեցման հարցում։
Սպասվում է, որ այդ քայլը, որն անհանգստացնում է ԿԲ անկախության առումով, կհանգեցնի տոկոսադրույքների նվազման առաջիկա շաբաթներին։
«Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարի ազատումը մեծացնում է տոկոսադրույքների ագրեսիվ նվազման հնարավորություններն առաջիկայում»,- գրում է զարգացող շուկաների գծով ավագ տնտեսագետ Ջեյսոն Թուվին Capital Economics-ում։ «Բայց դա նաեւ բարձրացրել է արժույթի ավելի զգալի անկման ռիսկը եւ, հավանաբար, կխորացնի գնաճի խնդիրը երկրում՝ ավելացնելով երկարատեւ փոխառությունների եկամտաբերությունը»։
Ավելի ցածր տոկոսադրույքները, որպես կանոն, թուլացնում են արժույթը, բայց խթանում տնտեսական աճ եւ գնաճ։ Վերջին տարիներին գնաճը խնդիր է եղել Թուրքիայի համար։
Թուրքական լիրան 3 տոկոսով արժեզրկվել է երկուշաբթի սակարկությունների սկզբում, մինչեւ որ վերականգնել է կորուստների մի մասը։ Լիրայի փոխարժեքը կազմել է մեկ դոլարը՝ 5,74 լիրա, ինչը 2 տոկոսով ցածր է անցած շաբաթվա վերջի ցուցանիշից։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են