Էրդողանը վստահեցրել է` Թուրքիան կիրագործի С-400 համակարգերի գնման համաձայնագիրը. Վալենտինա Մատվիենկո
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին վստահեցրել է, որ Թուրքիան կիրագործի ՌԴ-ից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին պայմանագիրը:
«Անկասկած, նա շեշտել է С-400 համակարգերի թեման՝ նշելով, որ Թուրքիայի նկատմամբ աննախադեպ ճնշումներ են իրականացվել, որը շարունակվում է, սակայն ես որպես նախագահ, հայտարարում եմ, որ որևէ փոփոխություն այս հարցում չի լինի, մենք կկատարենք ստորագրված համաձայնագիրը», - ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, Էրդողանի խոսքը փոխանցել է Մատվիենկոն:
Դաշնային խորհրդի ղեկավարի խոսքով՝ Էրդողանը հայտարարել է, որ որևէ հիմք չի տեսնում համաձայնագրով իր պարտականություններից հրաժարվելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին Մատվիենկոն, հանդիպելով Թուրքիայում ՌԴ դեսպանության աշխատակիցների հետ, հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերելքի փուլում են գտնվում:


















































«Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է ընդունել ռուսական C-400 համակարգերը». Չավուշօղլու
ԱՄՆ-ում չեն բացառում, որ Թուրքիան, հնարավոր է, Ս-400-ից հրաժարվի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց