2018-ին Թուրքիայում բնակվող միլիոնատերերի 10%-ը լքել է երկիրը
Թուրքիայում շարունակվում է միլիոնատերների արտագաղթը երկրից։ Ըստ «AfrAsia Bank Limited» բանկի զեկույցի՝ 2018թ․ Թուրքիայում ապրող միլիոնատերների 10%-ը լքել է երկիրը։ Թվային արտահայտմամբ 2018-ին երկից հեռացել է 4000 միլիոնատեր: Այս ցուցանիշով խնդրո առարկա ժամանակահատվածում Թուրքիան առաջ է անցել բոլոր երկրներից:
2014-2018թթ. Թուրքիայից արտագաղթել է, ընդհանուր առմամբ, 17 հազար միլիոնատեր։
«Credit Suisse» շվեյցարական հայտնի բանկի հրապարակած զեկույցի համաձայն էլ, եթե 2018-ին ամբողջ աշխարհում միլիոնատերերի թիվն ավելացել է, ապա Թուրքիայում դրանց թիվը նվազել է։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում այս պահին կա 79․242 միլիոնատեր։ Միլիոնատերերի թվի նվազումը բանկը կապում է վերջին տարիներին թուրքական ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկման հետ։
Զեկույցում նշվում է, որ 2018-ին Թուրքիայից և այլ երկրներից արտագաղթած միլիոնատերերը հիմնականում հաստատվել են Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում։
Նշենք, որ 2015 և 2016թթ. էլ Թուրքիայից արտագաղթել է 6000 միլոնատեր։
Աղբյուրը` «Էրմենիհաբեր»


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են