Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Այսօր՝ ապրիլի 9-ին, Իսրայելում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին: Ընտրություններին մասնակցում է 40 դաշինք և կուսակցություն, սակայն, ըստ սոցիոլոգների, Քնեսեթ՝ երկրի 21-րդ գումարման խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ 3,25% քվե կկարողանան ստանալ 10-ից պակաս կուսակցություններ և դաշինքներ:
Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում քվեարկելու իրավունք է ստացել 6,34 մլն քաղաքացի:
Ըստ սոցհարցումների՝ ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդները երկրի գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» և Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի ղեկավարած «Կապույտ-սպիտակ» (ազգային դրոշի գույները) կուսակցություններն են:
Բացի այդ՝ հարցումները ցույց են տալիս, որ Նեթանյահուի համար ավելի հեշտ կլինի կառավարական կոալիցիա ձևավորել, որը կկարողանա Քնեսեթում ստանալ 120 մանդատներից 61-ը:
Էքզիթ փոլի արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո, իսկ առաջին պաշտոնական տվյալներն ակնկալվում են դրանից ժամեր անց:
Հաջորդ շաբաթ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը կկարգադրի պատգամավորներից մեկին կառավարական կոալիցիա ձևավորել:
Հայտնի է, որ վարչապետի թեկնածու սովորաբար համարվում է ամենաշատ մանդատ ունեցող կուսակցության ղեկավարը, սակայն նախագահը կարող է կառավարություն ձևավորելու կարգադրություն անել նաև այն քաղաքական գործչին, որի կուսակցությունը, թեև չի ստացել մանդատների մեծ մասը, ունակ կլինի խորհրդարանում առնվազն 61 ձայն ունեցող կայուն կոալիցիա ստեղծելու:


















































Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու
Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է
Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
Իսրայելի նախագահն առցանց ռեժիմով հեքիաթներ է կարդում երեխաների համար
Քաթարն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին պաղեստինցիներին 480 մլն դոլար կհատկացնի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց