Օրենքով գող Ասլան Բաթումսկիին արտաքսել են Ռուսաստանից
Օրենքով գող Ասլան Կոբուլաձեն, որ հանցավոր միջավայրում հատնի է որպես Ասլան Բաթումսկի, Դոմոդեդովո օդանավակայանից Թուրքիա է արտաքսվել իրավապահների հսկողության ներքո։ Այս մասին տեղեկացնում է Prime Crime-ը։
Նշվում է, որ 53-ամյա Կոբուլաձեի համար Ռուսաստան մուտքը ցմահ արգելված է։
Վերջին անգամ նա Ռուսաստանում դատապարտված է եղել 6 տարի և 10 ամիս ազատազրկման թմրանյութերի պատճառով։ Ռուսաստանը վերջնականապես լքելուց առաջ հանցավոր աշխարհին պատկանելու համար Վրաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող Կոբուլաձեն ավելի քան 13 ամիս անցկացրել է ապօրինի ներգաղթյալների համար արտաքսման կենտրոնում։ Քանի որ այդ ժամանակամիջոցում վրացական կողմը նրա հանդեպ ունեցած իր հետաքրքրությունը փաստաթղթային կերպով չի արտահայտել, Բաթումսկին ուղարկվել է երրորդ երկիր։
Բացի դրանից, նշվում է, որ հենց Թուրքիայում է գտնվում Ասլանի գլխավոր հակառակորդը՝ 37-ամյա օրենքով գող Մինդիյա Գորադզեն, որին փաստացի պատկանում է գլխավոր բաթումյան գողի տիտղոսը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց