Մոգերինին պահանջել է անհապաղ հրադադար հաստատել Լիբիայում
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 8-ին, ժամանելով ԵՄ-ի ԱԳ նախարարների Լյուքսեմբուրգի հանդիպմանը, հայտարարել Է, որ Լիբիայում անհապաղ պետք Է հրադադար հաստատվի մարդասիրական նպատակներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Լիբիայում շտապ հումանիտար հրադադար Է անհրաժեշտ վիրավորներին ու քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու համար»,-ասել Է նա՝ ընդգծելով, որ իրադրությունը քննարկել Է Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեի հետ:
«Անհրաժեշտ Է կանգնեցնել բռնության Էսկալացումը, եւ ես համոզված եմ, որ դրանում եվրոպացիներն այսօր միասնական կլինեն»,-հավելել Է նա:
«Լիբիացիներին այլեւս հարկավոր չեն մարտական գործողություններ. նրանց հարկավոր են խաղաղություն ու երկխոսություն: Անհրաժեշտ Է Լիբիայում ռեսուրսներն ու իշխանությունը բաժանել կառուցողական ոգով, այլ ոչ թե շարունակել պայքարը միմյանց դեմ»,-ասել Է Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց