Amazon-ը որոշել է արբանյակների միջոցով ողջ աշխարհն ապահովել համացանցով
Amazon ընկերությունը պատրաստվում է շուտով Երկիր մոլորակի մերձավոր ուղեծիր ուղարկել 3236 արբանյակ։ Դրանք ընկերությանը թույլ են տալու համացանցային հասանելիություն ապահովել տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, որոնք բնակվում են դժվարհասանելի վայրերում։
Արբանյակները տեղակայվելու են Երկիր մոլորակի մակերևույթից 590-630 կմ բարձրությունների վրա ու բաշխված են լինելու դրա շուրջը՝ միմյանց ու ցամաքային կայանների հետ ուղիղ կապ ապահովելու համար։ Դրանցով նախատեսվում է համացանցի կապուղին փոխանցել հեռավոր վայրերում տեղակայված ցամաքային կայաններին, որոնք էլ կապը կցրեն մերձակա բնակավայրերում։
Թե այս ընկերությունն ի՞նչ նպատակով է կառուցում այս համակարգը, դեռ բացահայտված չէ (հավանական տարբերակն այն է, որ ունենալով ինտերնետ հասանելիություն՝ մարդիկ կկարողանան ցանցային առևտուր անել հենց այդ ընկերության կայքից)։ Amazon ընկերությունից բացի, այսպիսի նախագծեր են իրականացնում նաև SpaceX, Facebook, Google ընկերությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց