Երաշտը Եվրոպայում հանգեցրել է ցորենի գլոբալ պակասի
Եվրոպայի երաշտը 2018 թվականին հանգեցրել է ցորենի գլոբալ պակասի, եւ նոր բերքը կարող է չբավականացնել՝ տնտեսության պահանջներն ապահովելու համար, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով Der Spiegel-ին։
Պարբերականը վկայակոչում է ՄԱԿ մթերային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) տվյալները, համաձայն որոնց՝ 2019-ին ցորենի 30 մլն տոննա պահանջարկը կգերազանցի հավաքված բերքը։
Ընդ որում՝ արդեն 2018-ի անբավարար բերքահավաքից հետո հացի գները Եվրոպայում բարձրացել են 6,3 տոկոսով։
Մասնագետները երաշտը կապում են կլիմայի գլոբալ փոփոխության հետ։
Նշվում է, որ աշխարհին սով չի սպառնում, քանի որ գոյություն ունեն ցորենի կուտակված պաշարներ։
Բացի այդ, աշխարհում ավելանում է եգիպտացորենի բերքը, որն աճում է այլ պայմաններում եւ ցորենից տարբեր ժամանակ։
2018 թվականի նոյեմբերի 1-ին հիդրոմետկենտրոնը կանխատեսել էր Ռուսաստանում աշնանացանի բերքի հնարավոր նվազման մասին՝ երկրի հարավում խոնավության պակասի հետեւանքով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց