Թրամփը հայտարարել է ներքին անվտանգության նախարարի հրաժարականի մասին
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ղեկավար Քիրսթեն Նիլսենը հրաժարական է տվել, նախարարի պարտականությունները կկատարի Քեւին Մաքալինան։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը կլքի պաշտոնը, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան ծառայության համար»,- Թվիթերում գրել է Թրամփը։
«Ուրախ եմ հայտարարել, որ Քեւին Մաքալինան՝ ներկայիս մաքսային-սահմանապահ ծառայության ղեկավարը, կլինի ՆԱՆ ղեկավարի պաշտոնակատարը։ Համոզված եմ, որ Քեւինը գերազանց կաշխատի»,- ասել է Թրամփը։
Նիլսենը նախարար էր դարձել 2017 թվականի վերջին, այն բանից հետո, երբ ՆԱՆ նախկին ղեկավար Ջոն Քելին նշանակվեց Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Նրա հրաժարականի մասին լուրերը պտտվում էին երկար ժամանակ։ Մամուլը քանիցս գրել է, որ Թրամփը դժգոհ է անլեգալ միգրացիայի դեմ Նիլսենի աշխատանքից։
Քելին աշխատակազմից հեռացավ 2018-ի վերջին, եւ հանձին նրա Նիլսենը կորցրեց ազդեցիկ կողմնակցի։
ԶԼՄ-ները նաեւ տեղեկացրել են, որ Թրամփը դժգոհ էր, որ Նիլսենն աջակցում էր Ռոնալդ Վիտիելոյի թեկնածությանը իմիգրացիոն-մաքսային ոստիկանության (ICE) ղեկավարի պաշտոնում։ Թրամփը Վիտիելոյի թեկնածությունը հետ էր կանչել մինչեւ Սենատում Նիլսենին հաստատելը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց