Պորոշենկոն իր մրցակից Զելենսկուն ապրիլի 14-ին հրավիրել է նախընտրական դեբատների
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ապրիլի 14-ին Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում սպասում է նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն՝ նախընտրական դեբատներ անցկացնելու համար: Ինչպես նշում է РИА Новости-ն, նա հրավիրել է նաև հանդիսատեսին և բոլոր հեռուստաալիքներին:
«Մարզադաշտը լավագույն վայրը չէ այս քննարկումն իրականացնելու համար, սակայն մարզադաշտը մարզադաշտ է: Ցանկանում եմ նշել, որ ապրիլի 14-ին սպասում եմ Զելենսկուն այնտեղ, որտեղ նա ինքն է առաջարկել: Կարծում եմ 19:00-20:00-ն հարմար ժամ կլինի», - աղբյուրը մեջբերում է Պորոշենկոյին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն այսօր հրապարակել է մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլի պաշտոնական տվյալները՝ հաստատելով, որ երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին: Առաջին փուլի արդյունքում առաջատարն է Վլադիմիր Զելենսկին, որին հաջորդում է Պորոշենկոն:


















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց